-
17.07.2025|
17:01
Երկրորդ օրն է այս ազգադավ նախադասությունը դարձել է ՔՊ-ի մեմ:
«Վարչապետը վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»:
Ո՞ւմ է այն ուղղված...
-
17.07.2025|
12:03
Իմ հարցազրույցներից հետո, բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն իմ արտահայտած տեսակետների հետ, դա իրենց իրավունքն է:
Բայց, ովքեր համացանցում իմ հասցեին վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ են գրում ու կարծում են, որ գրեցին և անցավ գնաց, չարաչար սխալվում են...
-
16.07.2025|
18:31
ՔՊ կոչվող խմբակում ծանրակշիռ մեծամասնությունը կյանքում եղել է ոչինչ, ծնվել է (քաղաքականապես) 2018թ մայիսին և վերանալու է հենց իշխանազրկման օրը: Դրանից պետությունը և հայ ազգը միայն շահելու են...
-
16.07.2025|
10:15
Օհանյան Սեյրան… հզոր ռազմաքաղաքական գործիչ, հաղթանակած գեներալ, երկարամյա պաշտպանության նախարար, Ռոբերտ Քոչարյանի հեղափոխական ֆրակցիայի ղեկավար, իսկ ամենակարևորը՝ գիտությունների դոկտոր Խաչատրյան Ռուզանի մարդ: Դժգոհում է այժմ Օհանյան Սեյրանը, որ փաշինյան նիկոլն ուզում է իրեն նստեցնել...
-
15.07.2025|
14:01
Երեկ մի գրառում կարդացի ու անմիջապես արձագանքեցի։ Բայց քանի որ այդ նույն կարծիքն ամուր նստած է շատերի, թերևս հազարավորների մեջ, որոշեցի այդ մասին կիսվել...
-
15.07.2025|
11:35
Սիրելի հայեր,
ցանկանում էի երկար, հանգամանալից, փաստարկված ներկայացնել օրվա իշխանությունների «Սրբազան պայքարի» ակտիվիստների, Բագրատ և Միքայել Սրբազանների և առհասարակ ազգային ուժերի ներկայացուցիչների, նվիրյալ հայերի ձերբակալությունները, սակայն որոշեցի գրել հակիրճ երկարը թողնելով ուրիշ առիթների...
-
14.07.2025|
12:31
Ֆիքսեք 3 կարևոր քաղաքական հանգամանք:
1.Փաշինյանի հակաեկեղեցական արշավը շնչահեղձ է լինում: Այս մարաթոնում ՀԱԵ-ն դրսևորում է ստրատեգիական համբերատարություն և իմաստնություն: Ապրեն բոլոր նրանք, ովքեր նեցուկ եղան ՀԱԵ-ին: Դուք ազգային, քաղաքական լուրջ գործ եք անում...
-
13.07.2025|
18:29
Որքան էլ ներքին խնդիրներ լինեն ազգային ինստիտուտներում և հանրության շրջանում, եթե դրանք թշնամիդ է զենք դարձնում և պահում ուղիղ պետությանդ ճակատին, ապա դու առնվազն հիմար պիտի լինես, որ աջակցես այդ զենքի մեջ փամփուշտ տեղադրելու ընթացքին...
-
13.07.2025|
17:11
Գլխավոր դավադրությունը թողած՝ շատերը զանազան դավադրությունների տեսություններ են փնտրում, երբեմն նաև՝ հորինում: Հիշեցնեմ, որ աչքներիս առաջ 2018-ից մինչ օրս դավադրություն է իրականացվում մեր հայրենիքի նկատմամբ...
-
13.07.2025|
13:12
Սիրելի՛ հայրենակիցներ:
Թեպետ այսօր իմ ձայնը ձեզ չի հասնում անմիջականորեն, սակայն հոգով ու գիտակցությամբ ձեզ հետ եմ՝ ամեն պահի, ամեն ցավի ու արդար պայքարի մեջ...